Դեմիրթաշը կրկին բացառել է Դավութօղլուի կուսակցության հետ կոալիցիայի հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում նախընտրական շեմը հաղթահարած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը Ստամբուլից Անկարա մեկնելու ճանապարհին օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին` հերթական անգամ բացառելով վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

«Մենք գիտենք, թե ինչ պատասխանատվություն և բեռ կա մեր ուսերին: Ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ Թուրքիայում տիրի քաոս, լարվածություն, անվստահության մթնոլորտ և անկայունություն: Մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է. մենք ԱԶԿ-ական կոալիցիայի տարբերակում չենք լինելու: Իսկ թե ինչ ուրիշ տարբերակներ կարող են լինել, դեռ կքննարկենք»,- ասել է Դեմիրթաշը:

Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր)` նախորդ ընտրությունների 49,83 տոկոսի փոխարեն: Իշխանության ղեկին լինելու 13 տարուց հետո առաջին անգամ ԱԶԿ-ն կորցրել է միակուսակցական կառավարություն կազմելու, ինչպես նաև իր ուժերով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը: Այժմ անհրաժեշտ է, որ այն կոալիցիոն կառավարություն կազմի ընտրված կուսակցություններից որևէ մեկի հետ, սակայն ընտրված մյուս երեք կուսակցություններն արդեն հայտարարել են, որ ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու մտադրություն չունեն:

Քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքներով՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ստացել է ձայների 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 13,11 տոկոսը (80 պատգամավոր):

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին