Ֆեթուլլահ Գյուլենն Էրդողանին սուր քննադատող հայտարարություն է արել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 25-րդ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո առաջին անգամ մեկնաբանություն է արել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին դաշնակից, Գյուլենական շարժման հիմնադիր և առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հայտարարության մեջ Գյուլենը, առանց որևէ անուն տալու, սուր մեղադրանքներ է հնչեցրել Էրդողանի հասեցին` համեմատելով վերջինիս փարավոնի հետ:

«Փարավոնն էլ էր իրենց շատ հզոր կարծում, սակայն սուրբ Մովսեսի և մի խումբ հրեաների դիմաց կործանվեց, վերադարձավ և փորձեց ապաստան գտնել, սակայն բանը բանից անցել էր»,- ասել է Գյուլենը:

Շարունակելով զերծ մնալ որևէ անուն տալուց, նա նշել է. «Այսօր ազգին զոհ տվողները վաղն իրենք են դառնում ազգի զոհը: Այսօր չարություններ անողները վաղն իրենք են դրանց ենթարկվում: Թող ոչ ոք չկասկածի, որ Ալլահը նրանց տասնապատիկ շատ տառապանքներ կբերի»:

73-ամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը եւ Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի եւ բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: ԱՄՆ-ում վտարանդիության մեջ բնակվող «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

Թուրքիայի խորհդարանական ընտրությունների քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքները հրապարակված են: Դրանց համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրել է զգալի քվեներ և ստացել է ձայների ընդամենը 40,85 տոկոսը (258 պատգամավոր), Հանրապետական ժողովրդական կուսակցություն` 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն` 13,11 տոկոսը (80 պատգամավոր):

Հայերեն

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին

Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր

Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով