Դեմիրթաշը հրաժարվել է Դավութօղլուի հետ կոալիցիա կազմել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ հաղթանակ տարած քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը բացառել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիոն կառավարություն կազմելու հավանակությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ քրդական կուսակցությունը հաղթահարել է աշխարհում ամենաբարձրը համարվող 10 տոկոսանոց նախընտրական շեմը, Դեմիրթաշը ելույթ է ունեցել իր համախոհների առջև` նշելով, որ ընտրություններում տանուլ են տվել բոլոր նրանք, ովքեր իրենց Թուրքիայի միակ տերն էին համարում: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդը նշել է, որ տարած հաղթանակը լավագույն պատասխանն է իշխող ԱԶԿ-ին, ով հայտարարել էր, որ «քրդական հարց գոյություն չունի»:

«Բացառվում է, որ ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմենք: Մենք լավ ընդդիմություն ենք լինելու»,- ասել է Դեմիրրթաշը:

Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր)` նախորդ ընտրությունների 49,83 տոկոսի փոխարեն: Իշխանության ղեկին լինելու 13 տարիներից հետո առաջին անգամ ԱԶԿ-ն կորցրել է միակուսակական կառավարություն կազմելու, ինչպես նաև իր ուժերով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը: Այժմ անհրաժեշտ է, որ այն կոալիցիոն կառավարություն կազմի ընտված կուսակցություններից որևէ մեկի հետ:

Քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքներով Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ստացել է ձայների 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն` 13,11 տոկոսը (80 պատգամավոր): Ընտրություններին երկրի ներսում մասնակցել է ընտրելու հնարավորություն ունեցող քաղաքացիների 86,62 տոկոսը: Անվավեր է ճանաչվել ավելի քան մեկ միլիոն քվեաթերթիկ:

Հայերեն

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին

Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր

Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն