Թուրքիայում ընտրությունների արդյունքները հակասական են ընդունվել իշխող կուսակցության կողմից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ձայների զգալի կորուստը ԱԶԿ ներսում տարբեր կերպ է մեկնաբանվել: Չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստացել էր նախորդ ընտրություններում ունեցած հաղթանակը չունենալու պարագայում հրաժարական տալ, այդուհանդերձ 25-րդ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո նա, ելույթ ունենալով ժողովրդի առաջ, մոռացել է իր խոստումը և հայտարարել է իրենց հաղթանակի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Դավութօղլուն հույս է հայտնել, որ առաջիկայում ևս իրենց կուսակցությունը «մեծ նվաճումներ կունենա»: «Բոլորը պետք է իմանան, որ այս ընտրությունների հաղթողն ու առաջատարը ԱԶԿ-ն է: Թող ոչ մեկ տանուլ տված ընտրությունները չփորձի հաղթանակ հայտարարել»,- ասել է Դավութօղլուն:

Ի տարբերություն վարչապետի` փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ավելի իրատեսական է գնահատել կատարվածը: «Միլլիեթ» պարբերականի փոխանցմամբ, լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ընտրությունների արդյունքները, նա պատասխանել է միայն մեկ բառով` ասելով. «Տխուր եմ»:

Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր)` նախորդ ընտրությունների 49,83 տոկոսի փոխարեն: Իշխանության ղեկին լինելու 13 տարիներից հետո առաջին անգամ ԱԶԿ-ն կորցրել է միակուսակական կառավարություն կազմելու հնարավորությունը:

Քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքներով Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ստացել է ձայների 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն` 13,11 տոկոսը (80 պատգամավոր):

Ընտրություններին երկրի ներսում մասնակցել է ընտրելու հնարավորություն ունեցող քաղաքացիների 86,62 տոկոսը: Անվավեր է ճանաչվել ավելի քան մեկ միլիոն քվեաթերթիկ:

Հայերեն

ԵՄ-ն Մոլդովային կտրամադրի 30 միլիոն եվրոյի աջակցություն՝ էներգետիկ խոցելիությունը նվազեցնելու համար. Moldpres

«Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Բրիտանական բանակի պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ. Թրամփ

Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է. Տիգրան Ավինյան

Ֆրանսիան ոտքի կկանգնի. Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը՝ երկրի քաղաքական ճգնաժամի և ապագայի մասին

Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճն անվանակոչվել է հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով

Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում

Կատարի վարչապետը Թրամփի և Վենսի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները