Ասիայի և Աֆրիկայի գրողների միության փոխնախագահը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բաց նամակ է հղել հայ ժողովրդին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիայի և Աֆրիկայի գրողների միության փոխնախագահ դոկտոր Մուաֆակ Մահհադին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բաց նամակ է հղել հայ ժողովրդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակում ասված է.

«Մեր բարեկամ հայ ժողովրդին,

Հայ ժողովրդի բարեկամներին,

Հայաստանի բարեկամ գրողներին և մտավորականներին,

Մեզանում՝ արաբական աշխարհում, գոյություն ունի մի ասացվածք՝ «Իրավունքը չի կորչի, եթե պահանջատեր ունի»: Մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի նման հնագույն, արի և քաղաքակիրթ մի ազգ չի մոռանա իր իրավունքներն ու առանց պատժի չի թողնի ոճրագործին, որքան էլ ժամանակն անցնի: Բավական է հիշել, որ այս ոճրագործության հանդեպ լռությունը հանգեցրել է հաջորդ տասնամյակներին ավելի շատ հանցագործությունների իրականացմանը:

Երբ խոսում ենք հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործության մասին, խոսում ենք հավաքական ցեղասպանության վերաբերյալ՝ առանց խաղերի կամ լեզվական հնարքների: Մենք խոսում ենք ոչ թե անհայտ հանցագործության, այլ Օսմանյան քաղաքականության և նրա պարագլուխների՝ 19-րդ դարի վերջին տասնամյակներից սկսած մինչև 1915թ. և ընդհուպ մինչև վերջերս Քեսաբում ու Սիրիայի այլ քաղաքներում կատարվածի մասին:

Անընդունելի է նաև ներումը կամ հաշտեցումը Ցեղասպանության ճանաչումից առաջ: Նույնպես անընդունելի է ճանաչումը փոխարինել հատուցմամբ: Միջազգային օրենքում և նորմերում պետք է վերջ տրվի ժխտողականությանը:

Այս կապակցությամբ պետք է նշել հետևյալ փաստերը՝

  1. 1910թ. Հորդանանի հարավում գտնվող ալ-Քարաքի ապստամբությունից հետո մինչև 1916թ. Օսմանյան բռնակալության դեմ հեղափոխությունը, արաբները ևս ենթարկվել են թուրքական արյունահեղության և կախաղանին: Նրանք առաջիններից էին, որ համերաշխություն հայտնեցին հայերին, և նրանց առջև բացեցին իրենց տները: Մեքքայի Շերիֆ ալ-Հուսեյն Բեն Ալին իր հրովարտակով կոչ էր անում համերաշխություն հայտնել դժբախտ հայ ժողովրդին:
  2. Արաբ գրողների, մտավորականների և արվեստագետների հետաքրքրությունը Հայկական հարցով և լուսաբանումն իրենց աշխատություններում:

Հառնեց Հայաստանը, իրոք հառնեց»:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում