Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Հայաստան` բերելով ցեղասպանության զոհերի մասունքներ

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Հայաստան` բերելով ցեղասպանության զոհերի մասունքներ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ապրիլի 23-ի վաղ առավոտյան հատուկ չվերթով ժամանել է Հայաստան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ նախագահելու Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Նորին Սուրբ Օծությանն ընկերակցում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության եպիսկոպոսներ ու վարդապետներ:

Վեհափառ Հայրապետն իր հետ բերել է ցեղասպանության զոհերի մասունքներ, որոնք պահվել են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Սրբոց Նահատակաց մատուռում:

Արամ Ա կաթողիկոսը սրբադասման արարողությունից անմիջապես հետ նույն գիշերը պետք է վերադառնա Անթիլիասի մայրավանք՝ նախագահելու ապրիլի 24-ի եկեղեցական արարողությունը, ինչպես նաև օծելու վերանորոգված Հայոց Ցեղասպանության առաջին հուշարձանը և 100-ամյակի իր հայրապետական պատգամը կփոխանցի ժողովրդին:

Ապրիլի 23-ի առավոտյան` ժամը 10:00-ին, Մայր Տաճարում մատուցվում է Սբ Պատարագ: Նույն օրը` ժամը 17:15-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ս. Տրդատի բաց խորանին, տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում