Հայոց ցեղասպանություն

«System of a down»-ը և Սերժ Թանկյանն արդեն հայրենիքում են

1 րոպեի ընթերցում

«System of a down»-ը և Սերժ Թանկյանն արդեն հայրենիքում են

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը և Սերժ Թանկյանն արդեն հայրենիքում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, խմբի մենակատար Սերժ Թանկյանը և մյուս երաժիշտները Հայաստան են ժամանել այսօր` ապրիլի 21-ին, Մոսկվայում կայացած մենահամերգից հետո:

Ռոք խումբն ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք մենահամերգով դեռ չի եզրափակի «Արթնացրեք հոգիները» շրջագայությունը, որի ընթացքում խումբը հասցել է լինել տարբեր երկրներում` Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան: Աշնանը նախատեսվում են խմբի համերգները Բրազիլիայում և Արգենտինայում: «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության շրջանակում սեպտեմբերի 25-ին համերգային երեկո կանցկացվի Սան Պաուլոյի Anhembi Arena-ում, իսկ սեպտեմբերի 30-ին՝ Բուենոս Այրեսի GEBA սրահում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում