Հասարակական

Կենդանիներ վարժեցնող Արթուր Բաղդասարովը Թաիլանդում տուժել Է ավտովթարից

1 րոպեի ընթերցում

Կենդանիներ վարժեցնող Արթուր Բաղդասարովը Թաիլանդում տուժել Է ավտովթարից

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենդանիներ վարժեցնող Արթուր Բաղդասարովը ճանապարհատրանսպորտային պատահարից հետո հիվանդանոց Է տեղափոխվել Թաիլանդում, որտեղ անցկացնում Էր հանգիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ում հայտնել Է նրա քույրը՝ Կարինա Բաղդասարովան:

«Երեկ իմ սիրելի եղբայր Արթուրն իր կնոջ՝ Կարինայի հետ ընթանում Էին մոտոբայկայով: Նրանց ճանապարհը կտրել Է բեռնատարը. Արթուրն աջ Է թեքել, բայց այդ պահին իր կայանատեղիից սկսել Է հետ գնալ մարդատար ավտոմեքենան: Արդյունքում՝ Արթուրի կոտրված ոտքը, բազմաթիվ վնասվածքներ, հեմատոմա եւ քերծվածքներ»,-գրել Է Բաղդասարովան:

Նա նաեւ հայտնել Է, որ կրկեսի արտիստի կինը աննշան վնասվածքներ Է ստացել: Արթուր Բաղդասարովին անհրաժեշտ Է եղել վիրահատել: Այժմ նրա վիճակը գնահատվում Է՝ կայուն:

Բաղդասարովը կրկեսի նշանավոր դինաստիայի ներկայացուցիչ Է, Ռուսաստանի վաստակավոր արտիստ: Վարժեցնում Է գիշատիչ կենդանիների, քրոջ՝ Կարինայի հետ ելույթներ Է ունենում Ռուսաստանում եւ արտասահմանում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Լուսանկարը` wikipedia

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում