Մոսկովյան բանակցությունների մասնակիցներն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը. Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում սիրիական ճգնաժամի վերաբերյալ բանակցությունների նպատակն է վերականգնել Սիրիայի խաղաղությունն ու անվտանգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հունվարի 26-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ավելացնելով, որ հանդիպման մասնակցիները հայտարարել են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտության մասին:

Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Լավրովը, հնարավոր է, հունվարի 28-ին մասնակցի Մոսկվայում միջսիրիական բանակցություններին: Նրա խոսքով, եթե բոլորը հավաքվեն և կառուցողական խոսակցություն լինի երկու կողմերի հետ, հնարավոր է, հետագայում կայանա հանդիպում Լավրովի հետ:

Բոգդանովը նաև նշել է, որ Սիրիայի կառավարական պատվիրակությունը գլխավորում է ՄԱԿ-ում Սիրիայում մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին: Մոսկվայում են նաև սիրիական ընդդիմության մոտ 30 անդամներ:

Մոսկվայում հունվարի 26-ից մեկնարկած հանդիպումը անվանել են ֆորում, որն ունի կառուցողական բնույթ, և այն հիմք կարող է հանդիսանալ միջսիրիական բանակցությունների վերսկսման համար, որն ընդհատվել էր մեկ տարի առաջ:

Սիրիայի ներքին ընդդիմության Ազգային համակարգող կոմիտեն համաձայնել էր պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ հայտարարելով, որ չեն կարող բաց թողնել երկրում արյունահեղությունը դադարեցնելու հնարավորությունը, որը շարունակվում է 4 տարի: Ստամբուլում ձևավորված` Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի 5 անդամներ, այդ թվում` նախկին ղեկավար Ահմադ ալ Ջարբան նույնպես համաձայնել են մասնակցել բանակցություններին:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը