1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 22-ին` ժամը 23.48-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Երևան հատվածի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել եմկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Երևան հատվածի 1-ին կմ-ում «ՎԱԶ112» մակնիշի 45 CZ 045 պ/հ (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենա է շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորներ Լ. Կ.-ն (ծնված 1971թ.) և Ջ. Մ.-ն (ծնված 1988թ.) տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ, այնուհետև «Մալաթիա» ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: