Սիրիայի արտգործնախարարը սիրիական ազգի հիմնական թշնամի է համարում Թուրքիային

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ազգի հիմնական թշնամին Թուրքիան է, և նա իր նպատակներն իրականացնելու համար օգտագործում է աշխարհագրական դիրքն ու ընդհանուր սահմանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար, փոխվարչապետ Ուալիդ ալ Մուալլեմն՝ ավելացնելով, որ ԻՊ-ի ու թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև գաղափական կապ կա, որն այժմ լրիվ ակնհայտ է դարձել:

«Թուրքիան ԻՊ-ի ռազմավարական թիկունքն է, որը բացում է սահմանները, նրանց տրամադրում է բժշկական ծառայություններ, ապահովում կացարանով»,- նշել է նախարարը:

«Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է ոչնչացնել ԻՊ-ին, ապա նրանք ունենք մեկ ընտրույթուն, այն է` համագործակցել Սիրիայի հետ, քանի որ միայն սիրիական բանակն է ի վիճակի դիմակայել նրանց»,- ավելացրել է Ուալիդ ալ Մուալլեմը:

Նրա խոսքով` Իսրայելն ԱՄՆ-ի միջոցով ցանկանում է խորացնել Սիրիայի ճգնաժամը բոլոր հնարավոր միջոցներով: Այդ երկու երկրները հանցակիցներ ունեն Եվրոպայում, արաբական աշխարհում և Թուրքիայում, որոնք հարձակումներ են իրականացնում սիրիական ժողովրդի վրա: Նախարարը նշել է, որ 2015թ.-ին Սիրիան պետք է դուրս գա ժգնաժամից, ապա ողջունել է Հարավային Ղուտայում հաստատված հաշտությունը:

Նա անդրադարձել է այն հարցին, որ Սիրիայի քաղաքացիները պետք է նկատեն, թե որքան ջանքեր է գործադրում կառավարությունը իրենց կարիքները հոգալու համար, իսկ կառավարությունն իր հերթին պետք է օր ու գիշեր աշխատանք տանի երկիրը շրջափակումից հանելու համար:

Ուալիդ ալ Մուալլեմը դատապարտել է Իսրայելի հարձակումը Կունեյտրա մարզի վրա՝ նշելով, որ Թել Ավիվը համագործակցում է «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հետ:

Առաջիկայում Մոսկվայում կայանալիք հանդիպման վերաբերյալ նախարարը նշել է, որ Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի հրամանով` հնարավոր ամեն ինչ պետք է անել հաջողության հասնելու համար: «Եթե հանդիպումը ձախողվի, դա կնշանակի, որ ընդդիմիության ներկայացուցիչները ենթարկվել են արտաքին հրահանգներին»,- ընդգծել է նախարար Ուալիդ ալ Մուալլեմը:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը