Սիրիական բանակը Հոմսի մարզում թեժ մարտեր է վարում զինված խմբավորումների դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Հոմսի արևելյան և հյուսիսային գյուղերում մեծ վնասներ է հասցրել ահաբեկչական ծայրահեղական կազմակերպություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող մեծ քանակությամբ զենքերը: Հոմսի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Մաշիրֆա գյուղում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց հավաքատեղիները, թաքստոցները:

Բախումներ են ընթանում Հոմսի մարզի Աշ Շայիր գազային դաշտի մերձակայքում, Ռուհում գյուղում, որտեղ «Իսլամական պետության» տասնյակ անդամներ են սպանվել և վիրավորվել:

Դամասկոսի Խան Շեյխ գյուղի մերձակայքում սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը ռազմակետի վրա:

Գյուղում նախորդ շաբաթների ընթացքում «Ջաբհա ան Նուսրա»-ի մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել: Այն գտնվում է Դամասկոսի հարավ-արևմուտքում, որտեղ նաև պաղեստինցի փախստականների ճամբարն է:

Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ` Իդլիբի մարզում վատ եղանակային պայմանների հետևանքով հունվարի 17-ի երեկոյան սիրիական օդային ուժերի օդանավ վայր է ընկել: Օդանավն ընկել է Աադ Դուհուր շրջանում գտնվող օդանավակայանի մոտ, օդանավի բոլոր անդամները զոհվել են:

«Ջաբհա ան Նուսրա» կազմակերպության անդամները պնդում են, որ օդանավը խոցել են իրենց զենիթայինները:

Տեղեկություններ էին ստացվել, որ Իսրայելը հրթիռներ է արձակել սիրիական Կունեյտրա մարզի բնակավայրերից մեկի վրա, ինչի հետևանքով զոհվել է «Հըզբոլլահ»-ի հատուկ ծառայության նախկին ղեկավարի՝ Իմադա Մուղնիի որդին՝ Ջիհադ Մուղնին: Վերջինս ընդգրկված էր շիական խմբավորման շարքերում և ռազմական գործողությունների էր մասնակցում Մազրաաթ ալ Ամալ շրջանում:

«Ալ Արաբիա» հեռուստաընկերության տեղեկացմամբ` հրթիռակոծման արդյունքում 6 զինյալներ են սպանվել:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը