Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը ողջունել է Մոսկվայում ընդդիմության և կառավարության հանդիպման նախաձեռնությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջսիրիական բանակցությունները, որոնք նախատեսված է անցկացնել հունվարի 26-ից 29-ը, կարող են դառնալ միջսիրիական բանակցությունների սկիզբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:

Ելույթ ունենալով Ժնևում տեղի ունեցած մամուլի ասուլիսին` նա ողջունել է մոսկովյան նախաձեռնությունը՝ նկատի ունենալով, որ այդ քայլերը կարող են սկիզբ լինել երկխոսության համար սիրիական ընդդիմության տարբեր ներկայացուցիչների, ինչպես նաև ընդդիմադիրների և սիրիական կառավարության միջև, և այն կորոշի հետագա քննարկումների ձևաչափերը:

Ստեֆան դե Միստուրայի խոսքով` անհրաժեշտ է նպաստել քաղաքական գործընթացին, քանի որ դա ճգնաժամի լուծման միակ տարբերակն է: «Անհրաժեշտ է կոնկրետ ազդանշան»,- նշել է բանագնացը՝ ավելացնելով, որ այս տարի պետք է ցույց տալ, որ կողմերը վճռական են տրամադրված: Դիվանագետի խոսքով` ազդանշանը կարող է լինել Հալեպում ռազմական գործողությունների դադարեցումը: Նա մտադիր է առաջիկա օրերին մեկնել Դամասկոս՝ քննարկելու Հալեպում կրակը դադարեցնելու վերաբերյալ հարցեր:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ մոսկովյան բանակցություններից սիրիական ընդդիմադիր ուժերի հրաժարման դեպքում նրանք կկորցնեն իրենց դիրքերը բանակցային ողջ գործընթացում:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը