Միջազգային դաշինքի հարվածները Սիրիայում չեն կանխել ԻՊ-ի տարածումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդային հարվածներով, որոնք իրականացնում են ԱՄՆ-ն և իր դաշնակիցները Սիրիայի տարածքում ավելի քան 3 ամիս շարունակ, դեռ չի հաջողվել դադարեցնել «Իսլամական պետության» տարածումը մերձավորարևելյան այս երկրում: Այս մասին նշվում է ամերիկյան The Wall Street Journal թերթի հրապարակած հոդվածում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, թերթը նշել է, որ եթե Իրաքում հարյուրավոր հարվածներ ԻՊ-ին ստիպել են պաշտպանողական դիրք գրավել, Սիրիայում դրանք նման ազդեցություն չի եղել: Դրա փոխարեն, պաշտպանության նախարարության և անկախ վերլուծաբանների տվյալներով, սեպտեմբերից, երբ ԱՄՆ-ն սկսել է հարձակումներ իրականացնել, ապստամբները Սիրիայում ընդլայնել են իրենց հսկողության տակ գտնվող տարածքները:

Ըստ աղբյուրի, ԻՊ-ի հաջողություններին նպաստում է մասնավորապես այն, որ կազմակերպության շարքերում երբեմն ընդգրկվում են ընդդիմության ներկայացուցիչներ: Որոշ դեպքերում ԻՊ-ի դեմ պայքարող և իրար հետ մրցակցող ապստամբներին ԻՊ-ն հորդորում է միանալ իրենց:

Այժմ Վաշինգտոնը դեռ մտադիր է կենտրոնացնել իր ուժերն Իրաքում ԻՊ-ի դեմ: Միևնույն ժամանակ, Սիրիայում ավելի ակտիվ գործողություններն ԱՄՆ-ը պլանավորել է հետաձգել այնքան ժամանակ, քանի դեռ պատշաճ մակարդակով չի զինել և պատրաստել իր ենթակայության տակ գտնվող ընդդիմադիր խմբավորումներին: Թերթի գնահատմամբ, դրա համար կարող է շատ տարիներ պահանջվել:

ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ սկսվել են օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում` սեպտեմբերի 23-ից:

ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում