Սիրիական բանակը կանխել է զինյալների հարձակումը Իդլիբի օդանավակայանի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը կասեցրել է զինված ծայրահեղական խմբավորման հարձակումը Իդլիբի մարզի հյուսիս-արևմտյան հատվածում գհտնվող «Աբու Դուհուր» օդանավակայանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ալ Մանար» հեռուստաընկերությունը, տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել: Սպանված զինյալների թվում սաուդացի և լիբիացի զինյալներ են եղել:

Օդանավակայանը համարվում է կառավարական ուժերի միակ հենակետը Հոմս-Հալեպ ճանապարհին: «Ջաբհա ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» խմբավորումները փորձում են շրջապատել օդանավակայնը, որը պաշտպանում են մոտ 700 զինվորներ:

Նախորդ շաբաթ «Ջաբհա ան Նուսրա»-ն և դրա կողմնակիցները գրավել էին «Ուադի ադ Դեյ» և «Ալ Համիդիե» ռազմական ճամբարները: Սիրիական ուժերի կորուստները գերազանցել են 200-ը:

Հալեպի հյուսիսում գտնվող Հանդարաթ շրջանում շարունակվում են արյունալի բախումները: Ինչ վերաբերում է թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքին, ապա քրդական ուժերը քաղաքի արևելքում հետ են մղել ԻՊ-ին: Արդյունքում` 12 ահաբեկիչներ սպանվել, ավելի քան 20-ը` վիրավորվել են:

Սիրիայի տարբեր հատվածներում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են 80-ից ավելի երկրի ավելի քան 100 հազար զինյալ:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը