Հասաքեի մարզում 105 զինյալ հանձնվել է իշխանություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասաքեի մարզում դեկտեմբերի 17-ին 105 զինյալ կամավոր վայր է դրել զենքը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանք պարտավորվել են չկատարել հայրենիքի անվտանգությանը սպառնացող քայլեր:

Դամասկոսի մերձակայքում գտնվող Հարասթա գյուղում հրասանդ է ընկել, ինչի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել: Հրասանդն ընկել է ճանապարհով անցնող երթուղային տաքսու վրա: Բացի այդ, հրասանդ է ընկել Հոմսի Զահրա թաղամասում, «Ռակի» դպրոցի մերձակայքում կայանած մեքենայի վրա, որի հետևանքով մեկ քաղաքացի է զոհվել: Շրջակայքը նյութական վնասներ է կրել:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 29-ին, թաղամասում ականապատ մեքենա էր պայթել, որի հետևանքով քաղաքացիներ էին զոհվել և վիրավորվել, պայթյունը մեծ նյութական վնասների պատճառ էր դարձել:

Սիրիական բանակը Իդլիբի մարզում շարունակում է պայքարել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դեմ: Բանակը շեշտակի հարվածներ է հասցրել ահաբեկիչների թաքստոցներին Մաարաթ Նուման գյուղաքաղաքի և մերձակա տարածքներում, արդյունքում` տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Հալեպ-Դամասկոս մայրուղու մերձակայքում գտնվող Խան Շեյխուն բնակավայրում ահաբեկիչները նույնպես լուրջ վնասներ են կրել:

Սիրիայում զինված խմբավորումների շարքերում կռվում է ավելի քան 80 երկրի ավելի քան 100 հազար վարձկան:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը