ՄԱԿ-ի Սիրիայի հարցով բանագնացը հույս ունի իրականացնել իր ծրագիրը Հալեպում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԱԿ-իՍիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Թուրքիայում Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հուսով է, որ Հալեպի կռիվները կդադարեն: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ընդդիմության ներակայցուցիչների հետ հանդիպման մասին նա նշել է, որ նրանց հետ զինադադարի մասին քննարկում չի եղել, միայն քննարկվել են Հալեպում կռիվները դադարեցնելու վերաբերյալ հարցեր: Տեղի ունեցած հանդիպումները բանագնացը որակել է կառուցողական:

Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ընդդիմադիրները դրական պատասխան չեն տվել դիվանագետին՝ պահանջելով ընդլայնել զինադադարի գոտին Հալեպի շրջակայքում և Բաբ ալ Հաուա անցակետում:

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս է մեկնել է ՄԱԿ-ի հատուկ բանագնացի տեղակալ Ռամզի Իզեդինը, ով սիրիական կառավարությանը կներկայացնի բանակցությունների արդյունքները, որն անցակացրել է դե Միստուրան Թուրքիայում: Իզեդինընաև կքննարկի Հալեպում նախատեսված ծրագրի իրականացման վերաբերյալ հարցեր:

Մյուս կողմից, սիրիական բանակը շարունակում է Հալեպում և մերձակա գյուղերում պայքարել զինված խմբավորումների դեմ: Մասաքին Հանանու թաղամասում ընթանում են զինյալներից մաքրման գործողություններ: Զահրա շրջանի արևմուտքում, ինչպես նաև օդային ուժերի շտաբի մերձակայքում տասնյակ զինյալներ են սպանվել:

Հալեպում կառավարական ուժերի և զինված խմբավորումների միջև պայքարը սկսվել է 2012թ.-ի ամռանը, այդ ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել, հազարավոր մարդիկ ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը