Սիրիական բանակը Դեր Զորում ահաբեկչական հարձակում է կանխել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեր Զորի ռազմական օդանավակայանի շրջակայքում վերսկսվել են բախումները սիրիական բանակի և «Իսլամական պետություն» կազմակերպության միջև: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սաուդացի ապստամբներից մեկը փորձել է ականապատ մեքենա պայթեցնել օդանավակայանի մերձակայքում: Սակայն, բանակը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, և այն հաջողվել է կանգնեցնել նախքան օդանավակայանին մոտենալը: Տեղի ունեցած պայթյունից ավելի քան 20 ահաբեկիչներ են սպանվել: Օդանավակայանը շարունակում է գործել և մնալ բանակի հսկողության տակ:

Ակտիվիստների տեղեկացմամբ` զինյալները հսկողություն են հաստատել Արևմտյան Ղուտայի Դարիա քաղաքի մոտ գտնվող, բանակին պականող մի քանի կետերի վրա: Տեղի ունեցած բախումների ժամանակ ավելի քան 20 զոհեր են գրանցվել 2 կողմերում:

Դարաայում և մերձակա գյուղերում, մասնավորապես, Շեյխ Միսքին գյուղում զինյալների և բանակի միջև բախումների ընթացքում զոհեր և վիրավորներ են գրանցվել:

Բանակը նաև հարձակում է գործել ընդդիմադիրների թաքստոցների վրա Ջաբալա Արաբիի, ինչպես նաև Բազզե ագարակի շրջակայքում:

Քրդական ուժերի և իսլամիստների միջև բախումներ են ընթանում նաև Ղամիշլի քաղաքի մերձակայքում: Բացի այդ, ԻՊ-ն շարունակում է հարձակումներ իրականացնել Հոմսի Աշ Շաար գազային դաշտի վրա:

Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում