Հալեպի կենտրոնական հատվածում հրթիռներ են ընկել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի բնակելի շրջանում դեկտեմբերի 10-ին երկու հրթիռ է ընկել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մարզի աղբյուրների տեղեկացմամբ` հրթռիներն ընկել են քաղաքի կենտրոնում գտնվող «Ջամալ Աբդ ալ Նասեր» այգու մերձակայքում, ինչի հետևանքով նյութական մեծ վնասներ են գրանցվել: Վնասվել է նաև մերձակայքում գտնվող բնակելի շինությունը, բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել:

Աղբյուրի տեղեկացմամբ` դեկտեմբերի 9-ի երեկոյան «Իսլամական պետությունը» Դեր Զորի Բուքմալ քաղաքում 4 քաղաքացիների է սպանել, նրանց դիակները կապել սյունին՝ քաղաքի կենտրոնում: Նախորդ ամսվա ընթացքում Դեր Զորում ԻՊ-ը սպանել էր 10-ը քաղաքացիների:

Ավելի վաղ աիրիական բանակը Արևելյան Ղուտայի Դումա քաղաքում ապահովել է 76 ընտանքիների դուրսբերումը, որոնք փախել են ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների հանցագործություններից: Ընդհանուր առմամբ, Դումայից փախուստի դիմած բնակիչների թիվը կազմել է 322, որոնց թվում մեծ մասամբ կանայք և երեխաներ են: Նրանք տեղափոխվել են Կուդսիա, որտեղ ժամանակավոր բնակություն կհաստատեն:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը