Սիրիան պահանջել է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան ՄԱԿ-ից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ` սիրիական տարածքները ռմբակոծելու պատճառով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նշվել էՍիրիայիՄԱԿ-ին ուղղված նամակում: Նաև կոչ է ուղղվել միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին` կատարել իրենց պարտականությունները և դատապարտել դաժան հարձակումը: «Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել նման հարձակումներն արգելելու համար»,- նշվել է հայտարարության մեջ:

Սիրիայի կառավարությունը Իսրայելի քայլը որակել է որպես Սիրիայի հանդեպ հանցագործություն, ինչպես նաևաջակցությունահաբեկիչներին:

Իսրայելական օդային ուժերը դեկտեմբերի 7-ին ռմբակոծել են Դիմաս գյուղի խաղաղ շրջանները, որը գտնվում է միջազգային օդանավակայանի մերձակայքում: Բացի այդ, ռմբակոծվել է օդանավակայանի մոտ գտնվող զինապահեստը: Ռմբակոծությունների հետևանքով մարդկային վնասներ չեն գրանցվել, սակայն նյութական վնասները բավական մեծ են: Իսրայելական կործանիչները 6-ն են եղել, և դրանք շուրջ 10 հարձակում են իրականացրել:

Պայթյունների ձայները և սև ծուխը նկատելի է եղել շատ հեռվից:

Գյուղը գտվում է Դամասկոսից դեպի Լիբանանի սահման տանող ճանապահին: Տեղեկություններ կան, որ սիրիական օդային ուժերը պատասխան կրակ են բացել իսրայելական ինքնափռիների ուղղությամբ:

Իսրայելական լրատվամիջոցները հրաժարվել են մեկնաբանել լուրը:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը