Սպորտ

Կասիլիասի կարծիքով` «Ռեալ»-ի հիմնական մրցակիցները «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն են

1 րոպեի ընթերցում

Կասիլիասի կարծիքով` «Ռեալ»-ի հիմնական մրցակիցները «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն են

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեռ Կասիլիասը բացահայտել է, թե որ թիմերն են «սերուցքայինների» համար մրցակիցներ: «Իսպանական պրիմերայում մեր հիմնական մրցակիցները «Բարսելոնա»-ն և «Ատլետիկո»-ն են: Ես այն կարծիքին եմ, որ չեմպիոնության համար թիմերը պայքարելու են մինչև վեջին տուրը: Իսկ ինչ կապված է Չեմպիոնների լիգայի հետ, ապա այդ մրցաշարում «Ռեալ»-ի հիմնական մրցակիցներն «Ատլետիկո»-ն և Մյունխենի «Բավարիա»-ն են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կասիլիասի խոսքերը մեջբերում է AS-ն:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական տուրում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում կհյուրընկալի «Լուդոգորեց»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում