Հաղթանակի կամրջի մոտ «Մազդա»-ի և «Կիա»-ի բախումից հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 9-ին` ժամը 00.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի մոտ` «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ բախվել են «Մազդա» մակնիշի 51 ZZ 511 պ/հ (վարորդ` Ի. Ա., ծնված 1991թ.) և «Կիա» մակնիշի 417 LD 61 պ/հ (վարորդ` Ա.Պ, ծնված 1988թ.) ավտոմեքենաները, ինչից «Մազդա» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.21-ին, մարվել՝ 00.36-ին: Այրվել են «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մասամբ՝ սրահը:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը