Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է շմոլ գազի մեծ խտություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 7-ին` ժամը 17.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի սանհանգույցից նավթամթերքի հոտի նմանվող հոտ է զգացվում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ և ՃՔԿԻՄԲօպերատիվ խմբերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ հոտը տարածվում է թիվ 20 (Ա. Ս.) թիվ 23 (Ս. Գ. ) և թիվ 13 (Ն. Մ.) բնակարանների սանհանգույցից, սակայն հոտի տարածման աղբյուրը չի հայտնաբերվել:

Թիվ 13 և 20 բնակարաններում հատուկ տեխնիկական միջոցների օգնությամբ իրականացվել է հետազոտում, սակայն վտանգավոր քիմիական միացություններ չեն հայտնաբերվել, թիվ 23 բնակարանում ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է շմոլ գազի մեծ խտություն (ածխածնի մոնօքսիդ՝ 35 պրոմիլ): Դեպքի մասին տեղակացվել են «1-04» ծառայության կարգավարը և հերթափոխի պետը. վերջինիս հավաստմամբ դեպքի վայր կմեկնեն իրենց աշխատակիցները:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը