Ասադն ահաբեկչական խմբավորումների դեմ երկար և դժվարին պատերազմ է կանխատեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնարավոր չէնշել«Իսլամական պետության» կամ այլ զինված խմբավորումների դեմ պատերազմի ավարտիկոնկրետ ժամկետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ֆրանսիական «Պարի Մատչ» ամսագրին տված հարցազրույցում՝ ավելացնելով, որ սիրիական բանակն անհնար է, որ լինի բոլոր վայրերում, և այն վայրերում, որտեղ սիրիական բանակ չկա, այդ սահմաններից գալիս են ահաբեկիչները և մտնում այդ շրջան: Նա նաև նշել է, որ պատերազմը չի ընթանում երկու բանակների միջև, որպեսզի մեկը մի տարածք գրավի, մյուսը` մեկ այլ: «Իրականում պատերազմն ընթանում է ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք հանկարծակի ներխուժում են որևէ վայր: Պատերազմը նրանց դեմ կլինի երկար և դժվար»,- նշել է Ասադը:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ասադը արդյունավետ չի համարել միջազգային դաշինքի օդային հարվածները ԻՊ-ի դեմ: Ըստ նրա` հնարավոր չէ օդային հարվածներով վերջ տալ ահաբեկչական խմբավորումների գոյությանը, եթե ցամաքային պատերազմում արդյունք չի գրանցվում:

Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: Միլիոնավոր սիրիացիներ ստիպված հեռացել են իրենց տներից և հայրենիքից:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը