Թուրքագետը Հայոց ցեղասպանության հարցը իրավական դաշտ տեղափոխելու անհրաժեշտություն է տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթի շեշտադրումները շատ կարեւոր են: Դատապարտման հարցին զուգահեռ կարեւոր է այն հանգամանքը, որ փաստաթղթում ամրագրվել է հայրենազրկման փաստը: Նման դիտարկում արեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը դեկտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսում: «Հայերը կոտորվել են իրենց հայրենիքում եւ կորցրել սեփական հայրենիքը` Արեւմտյան Հայաստանը: Սա կարեւոր նրբություն է, որը պետք է հաշվի առնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Պետրոսյանը` հավելելով, որ Բոլիվիան եւ հեռու տարածաշրջանում գտնվող պետությունները ճանաչում են Ցեղասպանության փաստը, քանի որ Թուրքայի հետ շահերի բախում չունեն: «Ի տարբերություն եվրոպական երկրների` Բոլիվիայի եւ Լատինական Ամերիկայի մի շարք պետությունների վրա Թուրքիան հակազդեցություն չունի, եւ Բոլիվիայում էլ Թուրքիայի վրա ազդելու լծակ չեն դիտարկում, ինչպես Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում»,- ասաց թուրքագետը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության հարցում անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանը փոխի ռազմավարությունն ու դիրքորոշումը:

«Որքան է կարեւոր է միջազգային ճանաչումը, ժամանակն է փոխել ռազմավարությունը: Ճանաչման հեռանկարը հուսալի չէ եւ պետք է փորձենք Ցեղասպանության հարցը տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ եւ միջազգային իրավական դաշտում հասկանալ, թե այդ ուղով հեռանկարներն ինչպիսին են»,- ասաց թուրքագետը` հավելելով, որ Հայաստանը պետք է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ Հաագայի միջազգային դատարան եւ Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ հայց ներկայացնի Թուրքիայի դեմ որպես Օսմանյան կայսրության ժառանգի:

Նոյեմբերի 26-ին Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում, մասնավորապես հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև` պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին