Ռուբեն Ռուբինյանն ու Անտոն Հոֆրայթերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ԱԺ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը, դրա ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և հետագա համագործակցությանը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված հարաբերությունների ընդլայնմանն ու երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։