Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում
1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հրամանով՝ Կիմա Խաչատրյանը նշանակվել է նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ֆինանսների նախարարությունից` հավելելով, որ Կիմա Խաչատրյանն ունի ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ հասարակայնության հետ կապերի, ռազմավարական հաղորդակցության, լրագրության և միջազգային համագործակցության ոլորտներում՝ պետական, հասարակական և միջազգային կառույցներում։