Պուտինը հայտարարել է Սիրիայում քաոսի տարածումը կանխելու անհրաժեշտության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի սիրիական ճգնաժամի լուծման համար և թույլ չի տա ահաբեկչական կազմակերպություններին բարգավաճել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ավելացնելով, որ Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադին աջակցում է ժողովրդի զգալի մասը:

Պուտինը նշել է, որ Սիրիայի իրավիճակը հնարավոր չէ համարել բնական, և անհրաժեշտ է կանխել քաոսի և ահաբեկչական կազմակերպությունների տարածումը, ինչպես դա եղել է Իրաքում: Ըստ նրա` արդյունքում` ահաբեկիչները հսկողության են հաստատել Սիրիայի տարածքի 40 տոկոսի վրա:

«Անկասկած, պետք է գտնենք այնպիսի լուծում, որը ընդունելի կլինի սիրիական ժողովրդի և քաղաքական բոլոր ուժերի համար, և կշարունակենք շփումներն այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ: Պետք է հաշվի առնել ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն` Նախագահ Ասադն ստացել է ժողովրդի աջակցությունը»,- նշել է Պուտինը:

Նա սիրիացի պաշտոնյաների, մասնավորապես, Սիրիայի արտգործնախարար Ուալիդ ալ Մուալեմի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ անհրաժեշտ է ուղիներ գտնել համագործակցության համար և համախմբել ջանքերը հանուն երկրի զարգացման, որն ընդունելի կլինի բոլորի կողմից:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը