Սիրիական բանակը ԻՊ-ի ավելի քան 150 անդամների է ոչնչացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը երկրի հյուսիս-արևելյան հատվածում հաջող ռազմական գործողություններ է իրականացրել «Իսլամական պետության» դեմ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ավելի քան 150 ահաբեկիչներ են սպանվել նավթահանքերի շրջակայքում, որոնք գտնվում են Հասաքեի շրջանում: Սիրիական բանակի ստորաբաժանումները հարձակում են գործել Թել Բարուդ բարձունքի վրա, որտեղ 25 ահաբեկիչներ են սպանվել: Ահաբեկիչները հեռացվել են բարձունքից: Բացի այդ, Հոմսի մոտ գտնվող Աշ Շայեր նավթային գոտում ոչնչացվել են ԻՊ-ի երկու բազաներ:

Մյուս կողմից, տեղեկություններ են ստացվել, որ «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը Իդլիբի մարզի Քաուքաբա գյուղում կրակ է բացել ընդդիմադիր այլ խմբավորման ուղղությամբ, որի հետևաքով 13 մարդ է սպանվել: «Ջաբհա ան Նուսրա»-ն ստիպել է զինայլներին հանձնվել:

Նոյեմբերի սկզբից խմբավորումը հսկողություն էր հաստատել մարզի մի շարք գյուղերի, գյուղաքաղաքների վրա` ընդդիմադիր այլ խմբավորումների հետ բախումներից հետո:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է մոտ 200 հազար մարդ: Զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի զինյալ:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը