Քոբանիում մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 ահաբեկիչներ են սպանվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 24 ժամվա ընթացքում թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քրդաբանակ քաղաքում «Իսլամական պետության» ավելի քան 50 անդամներ են սպանվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սա մեկ օրվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է ավելի քան 2 ամիս շարունակվող բախումների ընթացքում: Մյուս կողմից, միջազգային դաշինքի երկրները վերջին մի քանի օրերի ընթացքում Ռակկա մարզում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ ավելի քան 30 օդային հարվածներ են հասցրել:

Քրդական բեշմերգի ուժերը կասեցել են քաղաքի երեք կողմերից ԻՊ-ի հարձակումները: Քրդական ուժերն ազատագրել են Բուտան թաղամասը, որը գտնվում է քաղաքի հարավում՝ Հալեպ տանող ճանապարհի վրա: Մինչ այդ նրանք հսկողություն էին հաստատել Թուրքիայի հետ սահմանի անցման վրա: Աղբյուրի տեղեկացմամբ` Քոբանիում բախումները շարունակվում են:

Ավելի քան 2 ամիս շարունակվող բախումների ընթացքում ահաբեկիչների զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 3 հազարը: 180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

Քոբանի քաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը