Ծիծեռնակաբերդի խճուղում այրվել է «ԶԻԼ»-ին բախված «Օպել» մակնիշի մեքենան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 27-ին` ժամը 05.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 AD 415 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Կ. Հ., ծնված 1967թ.) բախվել է կայանած (խափանված)«ԶԻԼ» մակնիշի 22 LO 506 պ/հ ավտոմեքենային (վարորդ` Վ. Վ., ծնված 1985թ.), ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Վարորդ Կ. Հ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է«Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրդեհը մարվել է ժամը 05.38-ին: Ամբողջությամբ այրվել է«Օպել» մակնիշի ավտոմեքենան:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը