Սիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում կանխել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հարձակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը նոյեմբերի 19-ին Դամասկոսից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ալ Բաաս քաղաքից հետ է մղել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հարձակումը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, տեղի ունեցած բախումների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Զինյալները փորձել են գրավել Խան Արնաբա, Թել Քուրում, Ջաբա և Թել ալ Ահմար բնակելի տարածքները, սակայն հակահարված են ստացել: Սպանվել է նաև նրանց ղեկավարը:

Ռազմական աղբյուրները հերքել են տեղեկություններն այն մասին, որ զինված ընդդիմությունը գրավել է Ալ Բաաս քաղաքի անցակետերից մեկը: Կառավարական ուժերն արդեն 2 ամսից ավելի է՝ իրենց ձեռքում են պահում քաղաքÁ: «Ջաբհա ան Նուսրա»-ի հարձակումը սկսվել է Գոլանի բարձունքներում ծայրահեղականների կողմից Ալ Կունեյտրա հսկիչ-անցագրային կետը գրավելուց հետո:

Սիրիացին զինծառայողները Դամասկոսի մերձակայքում կանգնեցրել են 20 ահաբեկիչներից բաղկացած խումբը: Նրանց ուղղությամբ կր³կ է բացվել, և արդյունքում բոլորը սպանվել են: Դարաայի մարզում ևս 23 ահաբեկիչներ են սպանվել:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:

Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում ¿ ավել քան 80 երկրի ավելի քան 100 հազար զինյալ:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը