ԻՊ-ն մահապատժի է ենթարկել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման երկու ղեկավարների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» կազմակերպությունը մահապատժի է ենթարկել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման երկու ղեկավարների, ովքեր հեռացել էին իրենց խմբավորումից և ընդգրկվել ԻՊ-ի կազմի մեջ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Ռակկայի մարզում: Մահապատժի ենթարկված ղեկավարների անունները չեն նշվում:

Ինչ վերաբերւոմ է ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներին,Դամասկոսի մերձակայքում գտնվող Հարասթա գյուղում նոյեմբերի 13-ին 2 հրասանդներ են ընկել: Տեղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդներից մեկն ընկել է բնակելի շենքի 3-րդ հարկի վրա, որի հետևանքով տունը այրվել է, նյութական վնասներ է կրել ևս մեկ տուն: Մի քանի մեքենաներ նյութական վնասներ են կրել:

Նախօրեին սիրիական Համա մարզի Քարնազ գյուղաքաղաքի դպրոցի վրա 2 հրասանդներ էին ընկել, ինչի հետևանքով 7 երեխաներ էին զոհվել: Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ բացի զոհերից, ևս 4 վիրավորներ են գրանցվել: Դպրոցը նյութական խոշոր վնասներ է կրել:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի