Օբաման հրամայել է վերանայել Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմավարությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման հրամայել է իր ենթականերին վերանայել ամերիկյան ռազմավարությանը Սիրիայում` «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նախորդ շաբաթվա ընթացքում, Սպիտակ տանն Օբամայի ներքաղաքական թիմի ներկայացուցիչների 4 հանդիպումներ են տեղի ունեցել, որոնցից մեկին ներկա է գտնվել Նախագահ Օբաման: CNN-ի փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել է այն հարցը, թե ինչպես է ԱՄՆ-ի ռազմավարությունը Սիրիայի հանդեպ փոխկապակցվում ԻՊ-ի ռազմավարության հետ: Ենթադրվում է, որ Օբաման որոշել է վերանայել Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմավարությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնում գիտակցել են, որ ահաբկիչներին հաղթել հնարավոր չէ առանց Բաշար ալ Ասադին իշխանությունից հեռացնելու: Աղբյուրի փոխանցմամբ` առանց Ասադին իշխանությունից հեռացնելու ԱՄՆ-ի նման ռազմավարությունը սխալ էր:

ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի երկրները Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ սկսել են սեպտեմբերի 23-ից: ԱՄՆ-ի հետ ռազմական գործողություններին մասնակցում է Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Հորդանանը և Բահրեյնը:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի