Քրդերը Քոբանիում փակել են ահաբեկիչների առաջընթացի գլխավոր ճանապարհը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քոբանիի բնակիչները շարունակում են քաղաքը պաշտպանել «Իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպությունից: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղական աղբյուրների փոխանցմամբ` նոյեմբերի 12-ի վաղ առավոտյան պաշտպանական ուժերը Քոբանի քաղաքի հարավ-արևելյան հատվածում՝ Հալնաջի ճանապարհին, հարձակվել են ԻՊ-ի դիրքերից մեկի վրա, ինչի հետևանքով ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող երեք զրահամեքենաները, ինչպես նաև փակվել է գլխավոր ճանապարհը, որը ահաբեկիչներն օգտագործում էին Ռակկայից իրենց ուժերն ամրապնդելու, այնտեղով քաղաքի այլ շրջաններ անցնելու համար: Այսօր բախումների ընթացքում 16 ահաբեկիչներ են սպանվել: Ի պատասխան դրա՝ ԻՊ-ն մի քանի շրջաններից սկսել է ռմբակոծել քաղաքը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ բեշմերգի ուժերը առաջընթաց են գրանցել ԻՊ-ի դեմ պայքարում: Նրանք հսկողություն էին հաստատել քաղաքի հարավում գտնվող մի քանի փողոցների ու շինությունների վրա:

Քրդական Քոբանի քաղաքի վրա ԻՊ-ն հարձակում է գործել սեպտեմբերի 16-ին: Ահաբեկչական կազմակերպությունը փորձում է հսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վրա: Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի է դիմել Թուրքիա:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի