Զինյալները Դարաայի շրջանում մի քանի տարածքներ են գրավել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալները, որոնց թվում են «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամները, գրավել են Սիրիայի Դարաա մարզի Նաուա քաղաքը, ինչպես նաև Շեյխ ալ Մաքսի և Թել Ավարնա շրջանները: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բանակը հեռացել է նշված քաղաքից: Մյուս կողմից, սիրիական լրատվամիջոցնրը տեղեկացրել են, որ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամները կրակ են բացել Դամասկոսի գիտագետազոտական կենտրոններից մեկի աշխատակիցների վրա: Հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, Բարզե գյուղում, որտեղ գտնվում է կենտրոնը: Զինյալները կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ, որի մեջ էին կենտրոնի աշխատակիցները:

Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ` միջուկային ռեակտորի 5 մասնագետներ են սպանվել, որոնցից 4-ը սիրիացիներ են, մեկը՝ իրանցի:Սիրիական և իրանական պետական լրատվամիջոցները դեռ չեն արձագանքել տեղի ունեցածին:

Սա գիտահետազոտկան կենտրոնի վրա տեղի ունեցած առաջին հարձակումը չէ: Ավելի վաղ զինյալները կրակ էին բացել ավտոբուսի վրա, և արդյունքում 6 աշխատակիցներ էին զոհվել:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի