ՄԱԿ-ի բանագնացն առաջարկում է Հալեպ տեղափոխել կառավարության և ընդդիմության միջև հաշտեցման գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-իՍիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան բանակցությունների նպատակով կմեկնի Դամասկոս, որտեղ կքննարկվեն Հալեպում խաղաղ գոտի ստեղծելու վերաբերյալ հարցեր: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ ՏԱՍՍ գործակալությունը, ՄԱԿ-ի բանագնացը Սիրիա կմեկնի նոյեմբերի 8-ին: Իր պաշտոնավարության ընթացքում սա ¸ե Միստուրայի երկրորդ այցելությունն է Սիրիա: Առաջին անգամ նա Սիրիա մեկնել էր սեպտեմբերին: «Ալ Ուատան» թերթի տեղեկություններով` ¸ե Միստուրան այժմ Քաթարի մայրաքաղաք Դոհայում է, որտեղ հանդիպում է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչների հետ:

Իտալացի դիվանագետի նախաձեռնությամբ նախատեսվում է կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև հաշտեման գործընթացը Դամասկոսից և Հոմսից տեղափոխել Հալեպ: Նա ենթադրում է ստեղծել սառեցված ռազմական գործողոությունների գոտի, որը թույլ կտա մարդասիրական օգնություն հասցնել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի բնակչությանը:

Ընդդիմադիր կոալիցիան զգուշորեն է վերաբերվել ¸ե Միստուրայի առաջարկին, իսկ կառավարությունը դրական է վերաբերվել առաջարկին, սակայն պաշտոնապես դեռ ոչինչ չի հրապարակվել: Ավելի վաղ բանագնացը հայտարարել էր, որ սիրիական ճգնաժամի կարգավորումը պետք է սկսել ԴամասկոսիÝ և ընդդիմությանը հորդորելով համատեղ պայքարել ահաբեկչության դեմ:

Սիրիայի խոշորագույն քաղաք Հալեպն այժմ բաժանված է 2 մասի՝ արևմտյան թաղամասերը պաշտպանում է սիրիական բանակը, իսկ արևելյան թաղամասերը գտնվում է 2 տասնյակ զինված խմբավորումների հսկողության տակ:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի