Դամասկոսի թաղամասերում և մերձակա գյուղաքաղաքում հրասանդներ են ընկել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մերձակայքում գտնվող Մունին գյուղաքաղաքում նոյեմբերի 4-ին հրասանդներ են ընկել, ինչի հետևանքով մեկ կին զոհվել է և վիրավորվել է նրա դուստրը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, երեք հրասանդներն ընկել են Մունին գյուղաքաղաքի Աս Սադիկ մզկիթի և Ջաբալ ալ Այն շրջանում: Բացի մարդկային վնասներից, մոտակայքում գտնվող մի քանի տներ նյութական վնասներ են կրել:

Նախօրեին՝ նոյեմբերի 3-ին, հրասանդներ են ընկել Դամասկոսի բնակելի Բաբ Թումա, Բաբ Շարկի, Բաբ Սալամ, Կասաա, Ռուքն ադ Դին և Թադամուն թաղամասերում, ինչի հետևանքով 2 քաղաքացիներ զոհվել, ևս 30-ը` վիրավորվել են:

Բացի այդ, հրասանդներ են ընկել Հոմս քաղաքի Աքրամա և Ուադի ազ Զահաբ թաղամասերում, ինչի հետևանքով 2 քաղաքացիներ զոհվել, ևս 10-ը` վիրավորվել են:

Սիրիայում 3,5 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի