ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Սիրիայի հարցով բանագնացին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը հայտարարել է, որ կաջակցի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրային` սիրիական հակամարտությունը կագավորելու հարցում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դե Միստուրան առաջարկել է սկսել կարգավորել սրված իրավիճակը՝ Դամասկոսին և ընդդիմությանը հորդորելով միասնաբար պայքարել ահաբեկչության դեմ, ապա` զինադադար կնքել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել նրան: Դե Միստուրան լրագրողներին տեղեկացրել է,որ այս փուլում նա չունի հակամարտությունը հարթելու ծրագիր, սակայն կա գործունեության պլան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար օգնական Սան Գյուն Վա Կանը հայտարարել է, որ Սիրիայում մարդասիրական ճգնաժամը ավելի է վատթարանում հակամարտության բոլոր կողմերի ծայրահեղ քայլերի պատճառով: Նրա խոսքով` շարունակվող պատերազմում զոհերի և վիրավորների թիվը գնալով ավելանում է:

Սիրիական հակամարտության 3,5 տարիների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է մոտ 200 հազար մարդ: Միլիոնավոր սիրիացիներ հեռացել են իրենց հայրենիքից ՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և Իրաքում:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի