Հոմսում նավթի և գազի հանքերի մերձակայքում թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի և ԻՊ-ի միջև

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը «Իսլամական պետության» դեմթեժ մարտեր է վարում Հոմսի մերձակայքում գտնվող Աշ Շաեր գազի և նավթի հանքավայրի շրջանում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, կառավարական ուժերին հաջողվել է հետ մղել ԻՊ-ի հարձակումները և ոչնչացնել տասնյակ ահաբեկիչների: Մի քանի օր առաջ ահաբեկիչներին հաջողվել էր գրավել գազի մի քանի հորեր:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ նավթի և գազի հորերի վրա ԻՊ-ի հարձակման հետևանքով սիրիական բանակի 30 զինվորներ են զոհվել: Բացի այդ, ԻՊ-ն անսպասելի հարձակում է գործել հանքահորերի վրա և հսկողություն հաստատել դրանցից 3-ի վրա: Միևնույն ժամանակ, սիրիական բանակն իր դիրքերն ամրապնդում է՝ հասնելով Ջաբալ Շաիր:

Ապստամբները Սիրիայի ամենամեծ գազի դաշտը գրավել էին հուլիսի 17-ին: Բախումների ժամանակ զոհվել էին 270 զինծառայողներ և աշխատակիցներ:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի