Միջազգային դաշինքի օդանավերը 5 հարված են հասցրել Քոբանիում ԻՊ-ի դիրքերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի օդանավերը 5 հարված են հասցրել«Իսլամական պետության»Սիրիայի հյուսիսում գտնվող դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, հարվածներն ուղղվել են Իրաքում ահաբեկիչների դիրքերին: ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը տեղեկացրել է, որ օդային հարվածների հետևանքով ոչնչացվել են ԻՊ-ի 5 տանկեր և նրանց պատկանող մեկ շինություն: Ինչ վերաբերում է Իրաքի տարածքում ահաբեկիչների դիրքերին ուղղված հարվածներին, ապա դրանցից մի քանիսն հասցվել են Մոսուլի ուղղությամբ, մյուսները՝ Ֆալլուջայի:

Ավելի վաղ քրդական ուժերը մի քանի հարձակումներ էին իրականացրել ԻՊ-ի դեմ Քոբանի քաղաքում: Նրանց հաջողվել է ահաբեկիչներին հետ մղել: «Ալ Մայադին» կայքի տեղեկացմամբ` նրանք քաղաքից 6 կմ հեռավորչության վրա են գտնվում:

Հոկտեմբերի 25-ին քրդերը հսկողություն էին հաստատել Թել աշ Շաար, Բեշտա ան Նուր և ալ Իզաա ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բլուրների վրա: Սուկ ալ Հալ շրջանում 50 զինյալներ են սպանվել:

Արդեն 40 օր է սիրիական Քոբանի քաղաքը շրջափակման մեջ է գտնվում: Բախումների ընթացքում զոհերի թիվը կազմել է մոտ 800, որոնցից 481-ը ԻՊ-ի անդամներ են: Ավելի քան 180 հազար քուրդ բնակիչներ ստիպված հեռացել են այնտեղից՝ հատելով Թուրքիայի սահմանը:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի