Մարզային

Շիրակում այս տարի կարտոֆիլի իրացման խնդիր չի լինի

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում կարտոֆիլի բերքահավաքը գրեթե ավարտված է: Այս տարի մարզն ուներ կարտոֆիլի մոտ 4 հազար հեկտար ցանքատարածություն: Մարզում կարտոֆիլի բերքահավավաքն ամբողջովին կավարտվի նոյեմբերի առաջին տասնօրյակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, ըստ նախնական արդյունքների` 1 հեկտարից այս տարի սպասվում է միջինը 260 ցենտներ բերք: Նախորդ տարվա համեմատ սա 8 ցենտներով ավելի է:

«Քանի որ անցած տարի կարտոֆիլի իրացման խնդիր չկար, որպես պարենային իրացվեց նաև հին տնկանյութը և այդ իմաստով, եթե նույնիսկ բերքի ծավալը պահպանվի, կարտոֆիլի որակը շատ բարձր է: Ցանվել է հիմնականում դրսից ներկրված առաջին վերարտադրության կարտոֆիլ, որը, բնականաբար, կապահովի ավելի բարձր բերք»,-նշեց պատասխանատուն: Իրացման խնդիր այս տարի ևս չի լինի: «Շատերը կարող են ասել, որ դա ծավալի հետ է կապված: Այդպես չէ՝ պատճառն արտահանումն է: Եթե առաջ Վրաստանի հանրապետությունը 2 տարի սահմանափակում էր դրել, և մեր երկրից կարտոֆիլ չէր արտահանվում, հիմա արդեն արտահանվում է: Արտահանվում է նաև ՌԴ, որտեղ պահանջարկը բավական մեծ է»,-նշեց Մովսես Մանուկյանը` հավելելով, որ եթե պահպանվի կարտոֆիլի ներկա շուկայական գինը, ապա հաջորդ տարի մարզը կունենա կարտոֆիլի լրացուցիչ ու որակյալ ցանքատարածություններ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ