Միացյալ Նահանգներ

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի միջնորդությամբ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի հասնելու վերաբերյալ։ 

«Վերջին 48 ժամվա ընթացքում ես և փոխնախագահ Վենսը շփումներ ենք ունեցել Հնդկաստանի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ներառյալ վարչապետներ Նարենդրա Մոդիի և Շեհբազա Շարիֆի, արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Աջիթ Դովալի և Ասիմ Մալիքի հետ։ Ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունները պայմանավորվել են անհապաղ դադարեցնել կրակը և չեզոք գոտում բանակցություններ սկսել հարցերի լայն շրջանակի  շուրջ։ Մենք ողջունում ենք վարչապետներ Մոդիին և Շարիֆին խաղաղության ուղին ընտրելու իրենց իմաստության, պետական գործչին վայել խոհեմության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են հասել։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում