Մարզային

Գավառ համայնքի նիստերն արդեն իրականացվում են թվայնացված եղանակով

2 րոպեի ընթերցում

Գավառ համայնքի նիստերն արդեն իրականացվում են թվայնացված եղանակով

Գավառ համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի երկրորդ նիստն իրականացվել  է թվայնացված եղանակով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստերի անցկացման համար ներդրվել է ավտոմատացված ծրագիր։ Հանրապետությունում համակարգն առաջինը Գավառում է գործարկվում։ Պիլոտային ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի  «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում, Գավառ համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմինը:

 Ծրագրի իրականացման արդյունքում ձեռք են բերել թվայնացման գործընթացն ապահովող համապատասխան տեխնիկաներ՝ 2 հեռուստացույց, անլար բարձրախոսներ, հեռակառավարման վահանակ և պլանշետներ։ 

4 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության՝ «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՕքսԵՋեն հիմնադրամի համագործակցությամբ։ 2 միլիոն դրամը ներդրել է Գավառի համայնքապետարանը՝  համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի կողմից իրականացվող «ՏԻՄ-Բնակիչ կապ» դրամաշնորհային ծրագրով, որի  շրջանակներում Գավառում նաև իրականացվել են ֆորում-թատրոններ, տեղեկատվական թռուցիկների տպագրում և սոցիալական հարթակի ստեղծում։ «Իրականացված աշխատանքների  նպատակն է՝ խթանել համայնքի բնակիչների ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման գործընթացներում և համայնքային խնդիրների լուծման հարցերում»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։ 

Խոսրով Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում