ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը
1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-իր միկրոբլոգում կատարված գրառմամբ ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված ըմբռնումը և հրադադարի պահպանման հույս հայտնել։
«Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված ըմբռնումը։ Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի, և մենք հույս ունենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կարող է ձեռք բերվել: Այս առումով ուշադրության են արժանի նաև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, մասնավորապես, ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից հայտարարված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
We welcome the understanding reached for the ceasefire between India & Pakistan. Dialogue is key, & hopefully the ceasefire will hold, regional peace could be achieved. In this regard, the int’l efforts for peace are also noteworthy, in particular as earlier announced by the US.…
— Ani Badalyan, 🇦🇲 MFA Spokesperson (@ArmSpoxMFA) May 11, 2025