Մարզային

Հրշեջ-փրկարարները մարել են Վեդու տներից մեկի խորդանոցում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են Վեդու տներից մեկի խորդանոցում բռնկված հրդեհը

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 25-ին, ժամը 14:37-ին ահազանգ է ստացել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող տներից մեկի բակում այրվում է խորդանոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում (մոտ 25 քմ)։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։02-ին, մարվել՝ 15։41-ին: Այրվել է խորդանոցը և ներսում կուտակած մոտ 4 խմ վառելափայտ:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից այգի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում