Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզի Թալին համայնքում հունվարի 20-ի ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։