Սպորտ

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականը երկրորդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող կարատեի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մինչև 860 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար մենամարտում Հայաստանի հավաքականի անդամ Յուրա Զալյանը մրցեց Կոսովոն ներկայացնող Իսլամ Սելմանի հետ և առավելության հասավ 5:3 հաշվով: 

Զալյանը երկրորդ մեդալը նվաճեց Հայաստանի հավաքականի համար: Մինչ այդ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Ներսիսյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում