Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

 Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է հաղթարշավը ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում՝ խմբային փուլի վերջին խաղում 110:78 հաշվով վստահ հաղթանակ տանելով Մոնակոյի հավաքականի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի ընտրանին խմբային փուլն ավարտեց երեք անընդմեջ հաղթանակով, անպարտելի ցուցանիշով գրավեց առաջին տեղը և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիրը։

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) ճանաչվեց Էթան Կազանչյանը, որը վաստակեց 33 միավոր, կատարեց 3 ռեբաունդ և ունեցավ 8 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում հուլիսի 11-ին կմրցի Մոլդովայի հավաքականի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում