Սպորտ

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Ալաշկերտ»-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց ղազախական «Ելիմայ»-ին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին նախաձեռնությանը հիմնականում տիրում էր «Ալաշկերտ»-ը, սակայն հայկական ակումբին չէր հաջողվում հաջող եզրափակել գրոհները: Հանդիպման երկրորդ խաղակեսում արդեն «Ելիմայ»-ը հակագրոհներով երբեմն անհանգստացնում էր Արսեն Բեգլարյանին:

Երկրորդ կեսի 60-րդ րոպեին «Ելիմայ»-ը օգտագործեց իր շատ քիչ հնարավորություններից մեկն ու բացեց հանդիպման հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Արսեն Աշիրբեկը: Բաց թողած գնդակից հետո «Ալաշկերտ»-ն ամբողջապես տիրել էր նախաձեռնությանը: Եվ գոլը երկար սպասել չտվեց: Հաշվի հավասարությունը վերականգնեց Դավիթ Տերտերյանը: Այս գոլից հետո մարզադաշտը հոսանքազրկվեց և հանդիպումը դադարեցվեց: Րոպեներ անց խաղը վերսկսվեց, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ։

«Ալաշկերտ»-«Ելիմայ»` 1:1:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` հուլիսի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում